Խենթերի ու երազողների երկիրը

34465411_1986655614984282_8568626829747814400_n.jpg
Խենթերի
 ու երազողների երկիրը շատ հեռու է երկիր մոլորակից: Այն գտնվում է տիեզերքի մութ անկյունում։ Ճիշտ է՝ այն մութ անկյունում է գտնվում, բայց այնտեղ մութ չէ։ Այնտեղ հոգին ջերմացնող արև է շողում։ Խենթերի ու երազողների աշխարհում ամեն բան լավ է։ Մարդիկ իրենց երազանքները պատկերացնում  են ու գնում են այդ երազանքների ետևիցգնում են ու հասնում իրենց երազանքինԱյնտեղ բոլորը խենթ են , և իրենց համար իրենց երազանքներն ամեն ինչից կարևոր են ։ Նրանք այդ երազանքները դարձնում են իրենց կյանքը ։ Այնտեղ անընդհատ նոր երազանքներ են ծնվում և այդ երազանքներին  հասնելու համար նույնպես մեծ ուժ  է նրանց հետ           ծնվում։ Ես երկիր մոլորակում ապրող մարդկանց ևս խորհուրդ կտամոր իրենց   երազանքին հասնելու համար անեն ամեն բան, անգամ՝ անհնարինը,  բայց հասնեն իրենց երազանքին:

Մտքերը՝ Լիա Աղաջանյանի

Երազանքներ

37762218_642604656104818_9208104987190624256_n.jpg
Այնքան երազանքներ ունեմ, այնքան շատ… Ու ամեն օր սպասում եմ դրանցից մեկի իրականացմանը: Ուզում եմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն, ուզում եմ աշխարհին անսահման երջանկություն, խաղաղություն, բարություն լինի, ուզում եմ հեռուստացույցով ոչ մի վատ լուր չլսեմ, ոչ մի գողության, սահմանային լարվածության մասին… ոչ ոք էլ ոչ մի վատ արաք թող չանի, թող բոլորը սիրեն միմյանց, ոչ ոք, ոչ ոքի թշնամի չհամարի… ու այդպես էլի ու էլի երազանքներ, որոնք ինձ թվում է` վերջ չունեն: Ինձ թվում է` այդ ամենը կկատարվի այն ժամանակ, երբ մի գիշեր երկնքից աստղ ընկնի: Այդ աստղը մի գիշերվա ընթացքում կանի այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել տարիներ, կամ օրերի ընթացքում: Աստղի ընկնելու ժամանակ բոլորը կգտնեն իրենց երջանկությունը, այն մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով վիճել են՝ կբարիշեն … Մի խոսքով ուզում եմ ասել, որ այդ աստը, այդ փոքրիկ վառվռուն աստղը կօգնի ողջ մարդկությանը: Տեսնես` ո՞ր գիշերը կընկնի այդ աստղը…

Մտքերը՝ Մանե Մանուկյանի

ՈՒ՞ր կորավ երեկվա սերը

31369748_1985367901714560_5150783622361318043_n.jpg

Մեկ ամիս համերաշխ պայքարեցինք և սիրով հեղափոխության հասանք: Մենք օրինակ ենք ողջ աշխարհի համար: Երբ ժողովուրդը համախմբվում ու բանակ է դառնում, նրան կանգնեցնել հնարավոր չէ, նա կպայքարի մինչև վերջ և վերջում մե՜ծ հաղթանակ կտոնի: Բայց… ու՞ր է երեկվա սերը, համախմբվածությունը, մարդկությունը և հոգատարությունը: Մարդկանց որոշ խմբեր կրկին փողոց են դուրս եկել, իրենց խնդիրներն են  բարձրաձայնում, բայց այդ ամենի ետևում չարություն կա, նրանք միմյանց հանդեպ չարությմաբ են լցված, կարծես մոռացել են տեղի ունեցածի մասին, դա այլևս նրանց չի հուզում: Ես դեմ չեմ՝ եթե կան խնդիրներ, ապա պետք է դրանք բարձրաձայնել և լուծումներ տալ, բայց ավաղ  ոչ այս ճանապարհներով, որոնց մարդկանց մեղքի մեջ է գցում: Դե, բնականաբար , յուրաքանչյուրս էլ ունենք խոսքի իրավունք, բայց միշտ չէ, որ մեր ասած խոսքը տեղին է, լավ է երկար մտածել, բայց խելացի միտք արտահայտել, քան առանց մտածելու հիմարություններ խոսել: Հիմա այն պահն է, որ լռելը ավելի ճիշտ է, մենք սկսում ենք կառուցել նոր Հայաստան՝ քա՛յլ արա, համբերությա՛մբ զինվիր, եղիր քո՛ տեղում, արա քո բաժինը…

Մտքերը՝ Լիդիյա Կամենդատյանի

Իմ երազած Հայաստանը

30849299_1983846588533358_1163785255_o.jpgՅուրաքանչյուրս էլ երազում ենք բարեկարգ և խաղաղ երկրում ապրելու մասին։ Չեմ ցանկանա գրել այն ստանդարտ խոսքերը, որը գրեթե բոլորն են ասում, ուղղակի մենք պետք է քայլ անենք՝ ինչ-որ փոփոխության հասնելու համար ։Մենք, ոչինչ չձեռնարկելով, սպասում ենք բարելավումների, բայց դա
սխալ՛ է։ Մարդիկ տարբեր են և ունեն միմյանցից տարբերվող մտածելակերպ, միգուցե դա էլ է խթան հանդիսանում, որ փոփոխություններ տեղի չեն ունենում։ Իմ երազած Հայաստանում չկան պատերազմներ, աղքատություն, ճգնաժամ և վաղաժամ ավարտված մանկություն, այլ հակառակը՝ մանկան անսահման և զրնգնգուն ծիծաղ, խաղաղություն և բարենպաստ պայմաններ կան իմ երազած Հայաստանում։ Հուսով եմ,որ սրանք միայն բառեր չեն, ապագայում սրանք կվերածվեն գործերի…
Մտքերը՝ Լիդիյա Կամենդատյանի

Ապականություն

29853284_1928295950815965_1107319762_n.png
Գիտե՞ք, իմ կարծիքով կյանքն այնքան գեղեցիկ է, որ պետք է վայելել յուրաքանչյուր մեզ տրված վայրկյանը: Կյանքի ամեն ակնթարթ կարող է վերջինը լինել: Այս միտքն ունենալով որոշել եմ չտխրել ամեն մի մանրուքից, քանի որ հավատում եմ երազանքների կատարմանը: Շատ մեծ երազանքներ ու նպատակներ ունեմ՝ կապված ապագայի հետ:  Իմ շարադրությունները շատ նման են իրար, թեկուզ միայն այն պատճառով, որ  բոլոր մտքերն արտահայտողը ես եմ և միևնույն է չեմ պատրաստվում փոխել մտածելակերպս: Մարդիկ պետք է տարին սկսելուց առաջ ինքնաստուգում անցկացնեն իրենց մեջ և հաշվի առնեն վատ և լավ կողմերը: Ես ինքս ամեն գիշեր մտածում եմ  անցնող օրվա մասին, օրվա վատ ու լավ պահերի մասին, թերություններիս ու սխալներիս մասին: Չգիտեմ, իմ կարծիքով, կյանքում դա շատ պետք կգա: Մեկ-մեկ փորձեք խոսել ինքներդ ձեզ հետ կամ մտածեք, շատ հարցերի պատասխաններ ինքներդ կստանաք, կսկսեք հասկանալ մարդկային կարևորագույն արժեքները: «Կյանքի հանդեպ լայն բացի՛ր թևերդ»․ այս խոսքը շատ եմ կրկնում: Իմ կարծիքով մեծ իմաստ կա դրա մեջ. ինչո՞ւ պետք է լայն բացել թևերը: Թևերը լայն բացելով կարող եմ ապացուցել մյուսներին, որ այս  կյանքում ամեն բան հնարավոր է, և ես կարող եմ ամեն ինչ հաղթահարել: Լայն թևերը բաց անելով՝ մենք մեզ ոգևորում ենք հասնելու դեպի մե՜ծ հրաշքներին:  Մարդիկ ապրում են և չեն էլ զգում կյանքի ապականությունը, ժամերը վատնում են մանրուքների վրա, բայց չեն էլ գիտակցում, որ մի օր այդ ժամերը չեն լինելու…

Մտքերը՝Էլլադա Բաբայանի

Մայր

13872993_596473843868823_58510010410231647_n
Եթե չլիներ մայրը, մենք ուղղակիորեն չէինք ունենա մուտք դեպի այս աշխարհ։ Հենց մայրն է, որ ծնված օրվանից հոգ է տանում մեր մասին։ Իմ մայրը կյանքումս շատ մեծ և յուրահատուկ դեր է խաղում։ Միշտ առաջինը նրան եմ տեղյակ պահում իմ կյանքում եղած տարբեր իրադարձությունների մասին: Նա իմ լավագույն ընկերն է։ Չեմ պատկերացնում կյանքս առանց իմ մոր, որովհետև նրա նմանը այս ողջ տիեզերքում չի՛ գտնվի. նա միլիոնի միջից տարբերվում է։ Իմ մե՜ծ երազանքներից է, որ այս աշխարհում բոլոր կանայք առողջ լինեն, և մեծացնեն երկրին պիտանի երեխաներ։ Իրականում ամեն ինչ այլկերպ կլիներ,եթե մեր կողքին չլինեին մեր մայրերը: Յուրաքանչյուր անգամ ինչ-որ դժվարությունների միջով անցնելիս ես ավելի եմ համոզվում դրանում։ Այսքանով կավարտեմ, ուղղակի ասեմ մեկ բան, որ մենք պարտավոր ենք հարգել մեր մայրերին. նրանք արժանին են դրան։

Մտքերը՝ Լիդիյա Կամենդատյանի

Գրքի դերը մարդու կյանքում

wallpaper_cat_rubbing_old_book_amplifier_sound_system_warm_colours_photography_resize
Վաղ մանկությունից մարդը ծանոթանում է գրքի հետ: Նրանք ուղեկցում են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Նրանք կլինեն ձեր մշտական ուղեկիցները, կօգնեն հասկանալ բարդ խնդիրները, լուծել կյանքի ամենակարևոր խնդիրները:

Գիրքը բացում է պատուհանը դեպի նոր՝ չտեսնված աշխարհ: Այդ աշխարհը գայթակղիչ է, և կանչում է  մեզ, իր անսահման տարածություն: Ցանկացած գիրք կարևոր է, անկախ նրանից, թե ինչի մասին է այն:

Գիրքը սովորեցնում է մեզ լինել բարի, ընկերասեր, սովորեցնում ողորմություն, ներողամտություն: Դա դառնում է մեր հավատարիմ ընկերը ծանր պահերին, երբ մենք պետք է գտնենք միակ լուծումը, որը օգնում է դուրս գալ այդ իրավիճակից: Գիրքը, իրոք հուսալի ընկեր է: Ցանկացած հարցով կարող ենք անդրադառնալ նրան: Նրանք մեր անփոխարինելի օգնականներն են: Գիրքը մեծ դեր է խաղում  մարդու կյանքում: Առանց նրա, ոչ կրթություն, ոչ էլ մեր հասարակության մշակույթը չի կարող գոյատևել: Գիրքն է, որը շարունակում է պահել այն ամենը, ինչ մարդկությունը կուտակել է տարբեր ոլորտներում իր գոյության բոլոր դարերի ընթացքում:

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր

AAEAAQAAAAAAAAMUAAAAJDEyYTY2NDcwLWMyYTktNDZkNi1iZDJjLTNjYTQ0N2U5OGI1OA
Իմ կարծիքով գիրքը  մարդու ամենալավ խորհրդատուն և բարեկամն է:  Յուրաքանչյուր  գրքում գրողը կյանքի մի մասնիկն է պատկերում և այնտեղ կան դրական ու բացասական  կերպարներ: Մենք Գրքերի կախարդական աշխարհը  մտնելիս  դառնում ենք այնտեղի ունկնդիրները: Մտնելով այդ տիեզերքը սուզվում ենք և չենք կարողանում այնտեղից դուրս գալ։ Այս աշխարհը սահմաններ ու սահմանափակումներ չունի: Գիրքը մարդուն  իմաստացնում է, իսկ ամենակարևորը զարգացնում նրա մտքերը։ Գրքերը պատմում են  մեր անցյալի, ներկայի  և նաև  լուսավոր ապագայի մասին: Գրքերի աշխարհը միշտ սիրում է նոր շունչ ու հոգի ստանալ։ Չնայած մեր օրերում գիրքը ոչ բոլորին է հետաքրքրում, բայց ես կարողանում եմ կամքի ուժ գտնել մի կողմ դնել մնացած խաղերը և համակարգչով ընթերցել ինձ դուր եկած գիրքը։

Հեղինակ՝ Հայկ Ավետիսյան

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…


Ես երբ գիրքը վերցնում եմ ձեռքս , սկզբում նրա կազմն է հետաքրքրում, հետո կամաց-կամաց թերթելով ընկղմվում եմ նրա մեջ ու կտրվում իրական աշխարհից: Ընկնում եմ այն աշխարհը, որ հեղինակն է պատկերել, և ես հեոսների հետ ապրում եմ , ուրախանում ու տխրում ամեն մի կատարված իրադարձության հետ: Ես գրադարանում շատ եմ լինում: Այնտեղ գրքերի տարափ է , այն կարծես անեզր լինի: Ամեն մի գիրք իր պատմությունն ունի , և երանի նրան , ով շատ գրքեր է կարդացել:

Ասում են՝ ով տաս լավագույն գիրք է կարդում, նա խելացի մարդ է համարվում: Բայց պետք է ամենաքիչը հարյուր գիրք կարդա, որ ընտրի 10 լավագույնը իր համար: Գրքի ամեն մի էջը կախարդանք է : Գիրքը մեծ պարգև է մեզ տրված:Մեծ հարգանք եմ տածում մեր գրողների հանդեպ, որոնք մեզ գանձեր են պարգևել:

Մտքերը՝ Լիա Աղաջանյանի

Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր

nj
Այո’, գրքերի աշխարհը անեզր տիեզերք է: գրքեր կարդալը ոչ միայն նպատակ է, այլև միջոց` ճանաչելու աշխարհը, բավարարելու մեր հետաքրքրությունները և ընդարձակելու դրանց շրջանակները: Գրքերի աշխարհը տալիս է հնարավորություն ձեռք բերելու ինքնահաստատման նոր հնարավորություններ: Ուսումնասիրելով ազգային և համամարդկային  մշակույթային ժառանգությունը՝ ավելի ենք ամրանում որպես հայ և աշխարհաքաղաքացի` մարդասեր, լայնախոհ և հաղթանակող: Գրքերի միջոցով մեր առջև բացվում են աշխարհի տարբեր ճյուղերի դռները, և մենք պետք է բացահայտենք դրանք աստիճանաբար: Գրքերի միջոցով մեր մեջ ցանկություն է առաջանում ստեղծելու նորը: Կարդալով նշանավոր մարդկանց ստեղծագործությունները՝ ինչպիսին  Հովհանես Թումանյանն է, հայտնի իր գեղեցիկ պոեմներով, հեքիաթներով, ուղենիշ կլինեն կյանքում ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ որոշումներ ընդունելու:
Այո’, գրքերի աշխարհը անեզր տիեզերք է, պետք է շատ կարդալ և վաելել ընթերցանության բերկրանքը:
Մտքերը՝ Գոռ Մկրտչյանի