Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր

լիդիա
Ճիշտ են ասում՝ ՙՙորքան գիրք կարդաս, այդքան մարդ ես՚՚։Այս խոսքերով եմ շատ հաճախ առաջնորդվում։ Ընդհանրապես ընթերցել շատ եմ սիրում, բայց կընթերցեմ այնպիսի գրքեր,որոնք ինձ կգրավեն իրենց տեսքով ու բովանդակությամբ։ Մայրս միշտ դրդում է, որպեսզի կարդամ դասական գրականություն, որը ինձ մոտ ոչ միշտ է ստացվում։ Դոստոևսկի, Պուշկին, Տոլստոյ,Գորկի,Դրայզեր և այլ հայտնի գրողների գրքերով ողողված է մեր տան գրադարանը, որոնք ,բնականաբար, ընթերցում եմ,բայց միայն մայրիկիս խիստ զայրույթից հետո։ Ընթերցում եմ….այնքան դանդաղ, որ երբ հասնում եմ ավարտին,մայրս ասում է՝ նորից սկսիր, քանզի արդեն մոռացած եմ լինում սկզբի սյուժեն։ Երբ մարդ լիովին ընկղմվում է գրքի մեջ և ընթերցում է այն շա՜տ անգամներ, յուրաքանչյուր անգամ վերընթերցելիս նոր բաներ է սովորում, նոր դասեր քաղում։ Սիրում եմ ընթերցել ֆանտաստիկ, արկածային, ուսուցողական և դասական գրքեր, միգուցե շատերի համար տարօրինակ հնչի, բայց ուղղակիորեն տանել չեմ կարողանում ռոմանտիկ և սիրային գրքեր։ Հաճախ,երբ ստեղծագործական աշխատանքներ եմ գրում, նկատում եմ,որ շատ հասուն ու կիրթ մտքեր եմ արտահայել,մայրս ուրախանում է և ասում,որ դրանք դասական ստեղծագործություններ ընթերեցլու շնորհիվ է ու խրախուսում ինձ։ Գրքեր չկարդացող մարդիկ նման են ծաղիկների, որոնք երբեք չեն ջրվել ու այդ պատճառով թոռոմել են։ Գիրք կարդալով՝ նորովի բացահայտումներ եմ անում, և ինձ շրջապատող աշխարհը ավելի գեղեցիկ է դառնում։Չափից շատ եմ սիրում գրախանութներ և գրադարաններ գնալ, այնտեղի մթնոլորտը շատ հաճելի է,սիրում եմ նաև նոր գրքերի բույրը,ճռճռոցը և ընթերցման ընթացքը։ Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր,արի դառնանք դրա մի մասը…
Մտքերը՝ Lիդիյա Կամենդատյանի

Գնահատե՛ք կարևորագույնը

Մարդիկ կյանքում կարևորում են այն, ինչ չարժե ոչինչ: Կարևորում են նյութականը՝ գումարը, հագուստը, առանձնատները: Իհարկե, այս ամենն իր տեղն ունի և առանց գումարի ոչ ոք չի կարող գոյատևել, բայց նյութականից զատ, ուրիշ բաներ գոյություն ունեն: Գնահատեք այն ամենը, ինչ ունեք, դա ավելի կարևոր է: Օրինակ՝ ձեր ընտանիքը, ոչ ոք ձեզ ավելի հարազատ չէ, քան ձեր մայրը կամ հայրը: Այս պահին ինչ ունեք, ինչի հասել եք նրանց շնորհիվ է, և երբ ձեզ բոլորը միայնակ թողնեն, ծնողները միշտ ձեր կողքին կլինեն, ճիշտ խորհուրդներ կտան: Գնահատե՛ք ընկերներին: Չէ՞ որ, ինչ չեք կարողանում ասել ծնողներին, պատմում եք ձեր ընկերներին, կիսվում եք ձեր գաղտնիքներով ու այն վայրկյանները, որ անցկացրել եք ձեր ընկերների հետ անգին են: 

Խնդիրներ…

Խնդիրներ…Ի՞նչ մտածեցիք այս բառը կարդալուց: Մաթեմատիկական խնդիրնե՞ր, որոնք լուծելիս, երբեմն ոչնչանում է մեր նյարդային համակարգը, թե՞ խնդիրներ, որոնց հանդիպում ենք մեր կյանքում ամեն օր: Խնդիրներ…խնդիրներ…Ամենուր են:Բոլորս էլ ունենք թեկուզ մի փոքր խնդիր, որի լուծումը, թվում է թե գոյություն չունի: Գուցե գալիս է պահ, որ բոլորս ծիծաղում ենք այդ խնդիրների վրա, որ երբևիցե ունեցել ենք, բայց իմացեք՝ այդ պահը գալիս է միշտ: Ու ինչպես սիրում է ասել տատիկս. «ավելի լավ է ուշ, քան ավելի ուշ»: Գիտե՞ք, երկրագնդի վրա չկա այնպիսի մեկը, ով չունենա խնդիր: Խնդիրներ ունեն նաև  փոքրիկ երեխաները: Հաա՜, ունե’ն,  չզարմանաք: Իրենց համար խնդիրn այն է, որ գտնեն մայրիկի թաքցրած կոնֆետները կամ ինչպես մեծերի ուշադրությունը գրավեն,  ինպես նստեն ճոճոնակին և այլն:  Չգիտես ինչու, բոլորի մոտ խնդիրները ինչ-որ մեծ մասշստաբային բաներ են: Ամեն տարիք ունի իր խնդիրները ու մեծանալով՝ խնդիրներն էլ են մեծանում: Փոքրերի մոտ խնդիրը, ինչպես նշեցի, ուշադրություն գրավելն է, ավելի մեծերի մոտ՝ հասարակության մեջ ինքնահաստատվելը, ճիշտ շրջապատ ընտրելը, այնպես անելը, որ դպրոցում գովասանքի արժանանան: Իսկ արդեն ավելի մեծ տարիքում ամենախնդրառատ շրջանն է անպատասխան սերը,խաբված լինելը,  ծնողներիդ հետ հաճախ վիճելը: Զգացվեց չէ՞ դեռահասական տարիքը, որ թվում է, թե խնդիրները լուծում  չունեն, ոչ ոք չի հասկանում քեզ ու թվում է ամբողջ երկրագնդի վրա մենակ ես: Բայց միշտ իմացեք՝ բոլոր խնդիրներն էլ լուծում ունեն, երբեք չընկճվե՛ք:

Հեղինակ՝ Մարիամ Մայիլյան

Հիշողությունների տերևաթափ

Հեղինակ՝ Լիա Աղաջանյան
Վաղուց արդեն աշուն է, և տերևաթափը սկսվել է: Բոլոր ծառերը մերկացել են, բոլորը կարծես մրսում են: Եվ երբ անձրև է գալիս, այդ մերկ ծառերի տերևները այնքան անուշ են բուրում, այնքան գեղեցիկ է այդ բուրմունքը զգալը: Երբ անձրևը քեզ հիշեցնում է քո տխուր պահերը, իսկ  այդ տերևների բուրմունքը քեզ հիշեցնում է անցած պահերի ուրախությունը: Այդ ժամանակ հասկանում ես, որ դու երջանիկ մարդ ես, քանի որ ապրել ես այդ պահերը, և պետք չէ տխրել, քանի որ այդ պահերը այլևս ետ չեն գա, և դու պետք է ապրես հիշողություններով: Լավ է, որ մարդը կարողանում է հիշել, զգալ անցած օրերը: Երբեմն լինում են, որ մարմնովդ սարսուռ է անցնում, սկսում ես դողալ այդ անձրևի տակ և հիշել անցած այն րոպեները: Այդ պահերի ուրախությունը ցանկանում ես նորից այն զգալ, սակայն նորից հիշում ես, որ անցած պահերը ետ չես կարող բերել, և հենց այդ ժամանակ ես հասկանում, որ դու երջանիկ մարդ ես, քանի որ ունեցել ես ուրախ ու գեղեցիկ պահեր, որոնք հիշելով  է՛լ ավելի երջանիկ ես դառնում: Չէ՞ որ առանց հիշողությունների դու չես կարող ապրել:

Աշուն…

22406424_1966369076984712_2764931455859116547_nՀեղինակ՝Էլլադա Բաբայան
Ինչպես ձեր բակում, այնպես էլ իմ բակում ամռան երկար, բայց կարճ թվացող սեզոնից հետո գալիս է աշունը: Իմ բակում կա երեք տեսակի աշուն՝ ամառ-աշուն, բաց-աշուն, մութ-աշուն, ամառ-աշնան ժամանակ դեռ եղանակը շատ տաք է լինում, բաց-աշնան ժամանակ ոչ շատ ցուրտ և ոչ շատ տաք, մութ-աշնան ժամանակ լինում է շատ ցուրտ: Ամենից շատ հավանում եմ բաց-աշունը: Աշունը փոքր տարիքից ձևավորվել է ինձ մոտ, տխուր և դատարկ: Աշնան օրերին մարդիկ տանից շատ չեն դուրս գալիս, աշուն բառից հիշում եմ սառը քամին և տաք բաճկոնը, տաք կոշիկներն ու տաք թեյով լի բաժակը: Աշունն իմ կարծիքով ծերության սեզոն է, իմ կարծիքով երկիր մոլորակը ձմռանը նորածին է, գարնանը մանուկ, ամռանը երիտասարդ, իսկ աշնանը՝ ծեր: Բակում տեսնում եմ կանաչի և նարնջագույնի խառնուրդը, նման է դեղնի, կանաչ դեղնի, որից միայն աշնանն եմ տեսնում:

Աշնանային մտորումներ…

մարիամՀեղինակ՝ Մարիամ Մայիլյան
Աշուն է…Սիրում եմ աշունը՝իր գույներով, մռայլությամբ: Եղանակը հոգուս նման մռայլ է: Միայն ուզում եմ փակվել սենյակումս՝թեյ խմել, լսել երաժշտություն ու նայել, թե ինչպես են անձրևի կաթիլները հատիկ-հատիկ թափվում պատուհանիս: Թող գա անձրևը, գա ու սրփի, տանի իր հետ այս մռայլությունն ու փոշին՝ հոգուս փոշին, որ շնչել կարողանամ: Սիրում եմ այդ քամին՝ մեղմ քամին, որ փչում է հոգուս մեջ ու նորից ցավեցնում վերքերս,: Սիրում եմ հիշել անցյալը, իմ սխալները, այլևս չկրկնելու համար…Այդ քամին է, որ օգնում է հիշել ամենը. Օրերն դարձել են անգույն, արևն փորձում է շողալ, ջերմացնել մարդկանց սրտերը, բայց այլևս չունի այդ զորությունը, իսկ ես…ես երբեմն այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, սիրտս սառել է, ուզում է տաքանալ: Աշունն ամենաթաղծոտ եղանակն է, բայց այնքան շքեղ ու գունավոր, որ նույնիսկ տխրությունն է նրանում գեղեցկանում:
Աշուն է, իսկ ես քայլում եմ քաղաքի տերևաշատ փողոցներով ու անպատճառ տխրում, երևի հենց աշնան քամին ու մռայլ եղանակն են տխրությանս պատճառը: Ոչինչ, ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի, այս աշունն էլ կանցնի, իր հետ տանելով մի պատմություն, բազմաթիվ հիշություններ ու թախիծ…

Հարազատ հոգի…

img_2937.jpgՀեղինակ՝ Լիդիա Կամենդատյան
Հարազատ հոգի յուրաքանչյուրին անվանել չեմ կարող։Հարազատ հոգին նա է,ով գիտի քո կյանքի յուրաքնաչուր լուսացրած առավոտը և մթնեցրած գիշերները։Եթե ունես հարազատ հոգի,ապա շնորհավորում եմ,դու երկու հոգի ես։Հարազատ հոգին կարող է լինել քո լավագույն ընկերը,ով գիտի քո կյանքից այնպիսի բաներ,որոնք անհասանելի են մյուսներին։Այս դարի ժամանակահատվածում ունենալ իրական ընկեր,ով կլինի քո հարազատ հոգին,դա մե՜ծ երջանկություն է։Եթե բախտը առավել պատշաճ է ուզում գտնվել մարդկանց հանդեպ,նրանց Հարազատ հոգի է պարգևում… այսքանը.

Պայքար…

large Մտքերը՝ Մարիամ Մայիլյանի

Մենք մեր կյանքի ընթացքում շարունակ պայքարում ենք… Պայքարում ենք սիրո համար, բայց լինում են մարդիկ, ովքեր հասնում են մեր սիրուն, իսկ մենք մնում ենք ճանապարհին մենակ կանգնած: Համառ պայքարի արդյունքում մենք հասնում ենք մեր սիրուն, բայց շարունակում ենք պայքարել…Պայքարում ենք երջանկության համար, ոմանք այն խլում են մեզանից, բայց հզոր կամքի ուժի շնորհիվ մենք այն ետ ենք վերադարձնում: Մենք շարունակ պայքարում ենք, երբեմն չնկատելով, որ այդ ճանապարհին ցավեցնում ենք ոմանց, չենք հասկանում, որ մեր պայքարի արդյունքում մարդիկ են տուժում…Մենք հասնում ենք մեր ուզածին, բայց անցյալի հուշերը թողնում են իրենց հետքը մեր կյանքում ու ժամանակ առ ժամանակ այդքան երկար պայքարդ ու անցած ճանապարհը անիմաստ է թվում: Մարդի՛կ, արեք այնպես, որ ամեն անգամ ձեր անցած ուղին ձեզ անիմաստ չթվա, ամեն քայլ արեք երկար մտածելուց հետո…Հետո սխալներն ուղղելու համար շատ ուշ է լինում:

Երա՜զ ու Կոմիտաս

լիդիա
Կոմիտաս… գիտես այս անվան մեջ ուժ, տառապանք ու հպարտություն կա։ Երազն ու Կոմիտասը կարծես հոմանիշներ լինեն։ Կյանքդ ապրիր ջինջ ու խախաղ, որ քո ապրած յուրաքանչյուր օրը լի լինի օրհնությամբ ու նաև խենթությամբ, քանզի առանց դրանց ուղղակի չի լինի։ Երազելիս իմ ներաշխարհը կդառնա կամ փոթորկից կառչած տերև, կամ դրանից փրկված, ընտրությունն իմն է։ Կոմիտաս կկարդամ և կլսեմ անդադար, չէ որ ազգիս գլխավոր հպարտություններից ու գանձերից մեկն է մեր Կոմիտասը։ Չճանաչել Կոմիտասին նշանակում է չիմանալ ազգիդ մե՜ծ ու անկոտրուն պատմությունը ու նաև երազել չիմանալ։ Ինչո՞ւ, որովհետև իմ ներաշխարհում նա միակ երազող ու երազով ապրողն է։ Ճանաչի ի՞նչը… Ճանաչի մեր հոգու աղքատությունը, մեր մտքի խավա՞րը, մեր հավատի կեղծի՞քը և մեր լեզվի կործանո՞ւմը… Դեռ երեկ ծնունդդ էր, հանճարեղ Կոմիտաս, ցավոք, այս խոսքերը դեռ արդիական են…

Ամենապիտանի բանը

images Հեղինակ՝ Լիա Աղաջանյան

Կյանքում  շատ կարևոր բաներ կան:Կարևոր է հարգել մեծերին,ծնողներին:Շատ կարևոր է սիրելու պաշտպանել Հայրենիքը:
Կարևոր է, որ  ամեն մեկը գիտակցի իր  հայ լինելը, Քրիստոնյա լինելը,որ և կարևոր,  կյանքը, որ տրված է ի վերուստ: Մարդ իր կյանքում  անում  է շատ  սխալներ, գիտակցաբար և անգիտակցաբար: Լավ է, երբ  հասկանում ես դիմացինիդ:  Լինում են պահեր, երբ թվում է էլ չես կարող ներել ինչ-որ մեկին: Սակայն, երբ սթափ ես մտածում, հասկանում ես, ուժ ես գտնում քո մեջ ու ներում նրան: Ներելով,դու թեթևանում, քեզ ավելի լավ ես զգում: Ներել կարողացող մարդը վեհ է բոլորից: Ամենակարևոր  բանը մարդկային հարաբերության մեջ դա ներելն է: Ներիր և կներվես: