Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր

լիդիա
Ճիշտ են ասում՝ ՙՙորքան գիրք կարդաս, այդքան մարդ ես՚՚։Այս խոսքերով եմ շատ հաճախ առաջնորդվում։ Ընդհանրապես ընթերցել շատ եմ սիրում, բայց կընթերցեմ այնպիսի գրքեր,որոնք ինձ կգրավեն իրենց տեսքով ու բովանդակությամբ։ Մայրս միշտ դրդում է, որպեսզի կարդամ դասական գրականություն, որը ինձ մոտ ոչ միշտ է ստացվում։ Դոստոևսկի, Պուշկին, Տոլստոյ,Գորկի,Դրայզեր և այլ հայտնի գրողների գրքերով ողողված է մեր տան գրադարանը, որոնք ,բնականաբար, ընթերցում եմ,բայց միայն մայրիկիս խիստ զայրույթից հետո։ Ընթերցում եմ….այնքան դանդաղ, որ երբ հասնում եմ ավարտին,մայրս ասում է՝ նորից սկսիր, քանզի արդեն մոռացած եմ լինում սկզբի սյուժեն։ Երբ մարդ լիովին ընկղմվում է գրքի մեջ և ընթերցում է այն շա՜տ անգամներ, յուրաքանչյուր անգամ վերընթերցելիս նոր բաներ է սովորում, նոր դասեր քաղում։ Սիրում եմ ընթերցել ֆանտաստիկ, արկածային, ուսուցողական և դասական գրքեր, միգուցե շատերի համար տարօրինակ հնչի, բայց ուղղակիորեն տանել չեմ կարողանում ռոմանտիկ և սիրային գրքեր։ Հաճախ,երբ ստեղծագործական աշխատանքներ եմ գրում, նկատում եմ,որ շատ հասուն ու կիրթ մտքեր եմ արտահայել,մայրս ուրախանում է և ասում,որ դրանք դասական ստեղծագործություններ ընթերեցլու շնորհիվ է ու խրախուսում ինձ։ Գրքեր չկարդացող մարդիկ նման են ծաղիկների, որոնք երբեք չեն ջրվել ու այդ պատճառով թոռոմել են։ Գիրք կարդալով՝ նորովի բացահայտումներ եմ անում, և ինձ շրջապատող աշխարհը ավելի գեղեցիկ է դառնում։Չափից շատ եմ սիրում գրախանութներ և գրադարաններ գնալ, այնտեղի մթնոլորտը շատ հաճելի է,սիրում եմ նաև նոր գրքերի բույրը,ճռճռոցը և ընթերցման ընթացքը։ Գրքերի աշխարհը տիեզերք է անեզր,արի դառնանք դրա մի մասը…
Մտքերը՝ Lիդիյա Կամենդատյանի

Оставьте комментарий