Լողս՝ աչքերիդ ծովում

hhՄտքերը՝Մարիամ Մայիլյանի

Աղմկոտ ու մարդաշատ փողոցում մտախոհ քայլում էր մի աղջիկ:Քայլում էր ու չէր նկատում այդ ամբոխը….: Իսկ ու՞ր էր գնում…ինքն էլ չէր հասկանում: Քայլում էր միայն մի նպատակով՝ նրան նորից տեսնելու անհագ ցանկությամբ։ Ուզում էր տեսնել այն նույն աչքերը, ուզում էր անվերջ նայել այն աչքերին, որոնք աշխարհն էին բացել իր առաջ։ Այնքան էր ուզում նորից նայել աչքերին ու լողալ, լողա՜լ աչքերի ծովում…։ Բայց ոչ, չէր կարող․ փակ էին դռները նրա առաջ, չէր կարող ազատ թռչել։ Կտրել էին նրա սիրո թևերը։ Այնքան ցավոտ էր…։
Ցավոտ է հիշել այն աչքերը, որոնց նայելով ամեն ինչ հասկանում ես․ չէ՞ որ աչքերն էլ կարող են խոսել: Խոսքերը կարող են կեղծ լինել, իսկ աչքերը երբեք չեն խաբում։ Աչքերը հայելին են հոգու և սրտի: Երբ լռում ես, չես խոսում, գիտե՞ս՝ փոխարենը աչքերդ են խոսում։ Հիշում եմ՝ երբ աչքերդ էին խոսում, մի ջերմ, սիրառատ, բարի, մե՜ծ ու լիարժեք ժպիտ էր հայտնվում դեմքիս: Ինձ համար բացել էիր դուռ դեպի մի աշխարհ, որտեղ անսովոր բարություն ու սեր կար: Գիտեմ՝ դա քո աշխարհն է, և այո՛, ես տեսել եմ դա, բայց ուզում եմ նորից լինել այնտեղ: Թույլ տուր երկա՜ր նայել աչքերիդ մեջ, նորից տեղափոխվել այնտեղ՝ այն բարի աշխարհը՝ ՔՈ աշխարհը…

Երջանկություն…

19095755_1789578061354422_5759522794842345574_o.jpg
Մտքերը՝ Մարիամ Մայիլյանի

Երջանկություն կա ամեն տեղ, ուղղակի պետք է այն գտնել: Ես երջանիկ եմ ինձ զգում, երբ լինում եմ ընկերներիս, ընտանիքիս հետ: Երջանիկ եմ լինում, երբ ընկերներս հաջողության են հասնում տարբեր բնագավառներում: Կյանքում ամենամեծ երջանկությունն այն է, երբ քեզ սիրված ես զգում: Պետք չէ ընկնել երջանկության ետևից, պետք է ապրել այնպես, որ երջանկությունը քեզ մոտ գա: Երջանիկ մարդը նա է, ով երջանկություն է պատճառում շատ մարդկանց ու ինքն էլ երջանկանում է դրանից: Որպեսզի երջանկություն պարգևես մարդկանց հետ, նրանց հետ շփվելիս պետք է թերությունները չշեշտես, չնկատես: Ցավոք սրտի, մարդիկ երջանկության արժեքը հասկանում են այն ժամանակ միայն, երբ  կորցնում են: Մարդիկ դժգոհում են, որ երջանիկ չեն, բայց չեն հասկանում, որ երջանկություն գտնելու համար պետք է նվիրել այն: Բայց միշտ հիշեք՝ չի լինում երջանիկ կյանք, միայն լինում են երջանիկ օրեր:

«Մտքերի ուժը»

18698997_1787639521552560_1925062538_o
Մտքերը՝ Լիա Աղաջանյանի

Մտքեր,մտքեր ու էլի մտքեր: Մտքերի հզորությունից գժվել կարելի է: Երբ մտքերիդ ետևից ես գնում, հայտնվում ես ամենակախարդական աշխարհում, որտեղ ինչ պատկերացնում ես, կատարվում է: Մտքերը երբեմն իրականանում են: Երբեմն ինձ թվում է,թե կարողանում եմ կադալ մարդկանց մտքերը, իսկ իրենք՝ իմը: Ես ու իմ ընկերուհիները իրար նման ենք մտածում․ մենք բոլորս էլ խենթ ու խելառ մտքեր ունենք:
Մտքերի ուժը դու կարող ես զգալ քո մաշկի վրա, քանի որ երբեմն ինչ մտածում ես, այն էլ կատարվում է: Մտքի ուժով բժիշկը կարող է բուժել հիվանդներին, ոտքի կանգնեցնել քայլել չկարողացող մարդուն:Այն ուժը ,որ քո մեջ է, կարող է օգնել հասնել բարձունքի:

 

Աշխարհը գժվել է

18641916_1485374468191430_216149225_o
Մտքերը՝Ռուզաննա Ղազարյանի

Վիլյամ Սարոյանն ասում է, որ աշխարհը գժվել է: Ես նրա ժամանակ չեմ ապրել, չգիտեմ, թե առաջ աշխարհն ինչից կարող է գժված լինել: Նա ճիշտ է՝ աշխարհը մինչ այժմ գժված է: Ինչու՞, որովհետև մարդիկ իրարից երես են թեքել, ոչ ոք ոչ ոքին չի օգնում, բոլորը ապրում են վիրտուալ կյանքով, բոլորն անտեսում են բնությունը,  աղտոտում են այն, մարդիկ սիրուց զրկված են, եղանակը  մռայլ է, մարդկանց փոքրիկ ուղեղներում տեղ են գտել հիմար մտքերը, անհասկանալի ու անիմաստ արարքների իրագործման մասին մտորումները, մարդիկ չեն գնահատում աշխարհը, մարդիկ անզգամ են դարձել, մարդիկ ոչնչացել են, աշխարհը գժվել է, ես բոլոր մարդկանց չեմ ասում դա, որովհետև իմ շրջապատում չկան այնսպիսի մարդիկ, նրանք ուրախ են, զվարթ, սիրում են կյանքը, սիրում են բնությունը, գնահատում են մարդկանց և աշխարհը: Աշխարհը գժվել է կիսով չափ, բայց եթե այսպես շարունակվի, այն լիովին կոչնչանա:

Աշխարհը գժվել է

18624853_1786534498329729_56200508_n (1)
Մտքերը՝Լիա Աղաջանյանի

Աշխարհում մարդիկ կարծես գժված լինեն:Բոլորը ինչ-որ տեղ են շտապում:Բոլորը այնքան զբաղված են,ոչ ոք ժամանակ չունի ժպտալու,բոլորը իրենց մտքերի հետ մենակ արագ-արագ քայլում են:Ամեն օր հեռուստացույցով վատ լուրեր են հաղորդում,մարդիկ սկսել են միմյանց վատ վերաբերվել,բոլորը շատ ագրեսիվ են դարձել:Ամեն մանրուքից մեծ վեճեր են սարքում:Մարդիկ միմյանց վրա ձեռք են բարձրացնում և հետո են հասկանում իրենց արածի լրջությունը:Եվ աշխարհը ինքընստինքնյան գժվում է և բարկանում:Բարկանալու արդյունքում տեղի են ունենում երկրաշարժեր,բնական աղետներ:Եվ այստեղ հասկանում ես,որ աշխարհը գժվել է:

Քամին

nv
Մտքերը՝ Նվարդ Այնթաբյանի

Սիրում եմ քամին իր հեզությամբ: Անկեղծ քամին հեզ է, բայց երբեմն հունից դուրս է գալիս և կատաղում: Քամին միշտ  իր հետ ինչ-որ բան է բերում․  հանգստություն, թեթևություն: Երբ ես ինձ ծանրացած եմ զգում, ինձ  միայն քամին է դատարկում ու թեթևացնում: Նա իր հետ բերում է նաև մոռացված հիշողություններ, գեղեցիկ հուշեր։ Քամին ստիպում է զգալ, տխրել ու ուրախանալ։ Կախարդական է քամին։

Լռություն…

Թինուլ      Մտքերը՝ Մարիամ Մայիլյանի

Լուռ ցավը ամենադաժան զգացումն էՈչ մի հիստերիա,… ոչ մի արցունքՈւղղակի   լռություն ներքինում և արտաքինումԴու ուղղակի ոչինչ չես ուզում ասելոչինչ չես   ուզում զգալԴու համակերպվել ես դրա հետԵրևի, շատ բաների միջով ես անցել   նախկինումԲայց մինչև հիմա դա ցավեցնում է քեզԵվ ամենաահավորը այն էոր դու հասկանում ես որ չես
կարող ինչ-որ բան փոխել:  Քեզ մնում է միայն ընդունել դա և շարունակել ապրելԼուռ ցավը ամենադաժանն է:  Դու լռում ես դրա մասինԵվ ոչ մեկին ոչինչ չես ուզում ասելիսկ մարդիկ, չտեսնելով քո տառապանքը, տեսնում են միայն սխալներդ: Թվում է, թե լռությունը լի է դատարկությամբ, բայց՝ ոչ: Լռությունը լցված է տառապանքով, ցավով, ինչու չէ, նաև ուրախությամբ: Քանի որ երբ երջանիկ ես, պետք է լռես, ոչ ոքի չպատմես երջանկությանդ մասին: Լռում ես, մտածում…։ Մտածում ես այնպիսի բաների մասին, որ քեզ հանգիստ չեն տալիս: Մտքեր՝ ահա այն բանտը, որտեղից ելք չկա: Բոլորն էլ այնտեղ բանտարկվում են՝ այն հույսով, որ մի օր ելք կգտնվի:

Կարոտ…

17759966_1815881335329885_7405313333858011847_n
Մտքերը՝Լիդիյա Կամենդատյանի
Է՜հ կարոտ,կարոտ։Էնպիսի էմոցիոնալ զգացմունք է։Կարոտը տարիք ու ժամանակ չի հարցնում։Էնքան անկեղծ զգացմունք է։Կարոտում ենք այն մարդկանց, որոնք վաղուց հեռացել են մեզանից,հեռացել են, ու կարոտը մեզ խեղդում է։Իմ փորձից եմ ասում՝ եթե անգամ երկար ժամանակ չարտահայտվեմ,միևնույնն է իմ միջի փոթորիկը ինձ խեղդում է։Նրանց տարան հրեշտակները՝ ճերմա՜կ,բար՜ի և խաղա՜ղ։Հոգին նրանց երկնքում է,սավառնում է դեպի եզերք։Չգիտեմ՝ ինչպես արտահայտվեմ,ասեմ կարոտիս մասին։Հարազատ,շա՜տ հարազատ մարդկանց տարան դեպի երկինք։Ես սիրում եմ երկնքին նայել։Այնտեղ այնքան հարազատ մարդիկ կան։Կարոտը խեղդում է…

Հիշողություն…

grkac Մտքերը՝ Մարիամ Մայիլյանի

Հիշողությունը մի անվերջանալի տարածք է` լցված անմոռանալի պահերով, որտեղից հնարավոր չէ ջնջել ապրած ուրախ և տխուր պահերը: Երբեմն մարդիկ ցավով են հիշում այն ուրախ վարկյանները, որոնք ունեցել են միայն այն պատճառով, որ դրանք այլևս չեն կրկնվի: Հիշողությունը հրաշքներ է գործում: Դուք կարող եք ինչ-որ բան մոռանալ, իսկ նա` ոչ: Հիշել սիրելի մադկանց, ովքեր այլևս քեզ հետ չեն…այնքան դժվար է, երբ հիշում ես, սիրտդ ցավով է լցվում, ուզում ես ինչ-որ տեղ փախչել և չվերադառնալ: Չես ուզոմ հավատալ, որ լքել են քեզ… Թվում է, թե հեշտ է մոռանալ այն մարդկանց, ովքեր լքել են քեզ, բայց` ոչ: Ինչքան էլ ուզում ես մտքումդ կրկնիր, որ մոռացել ես, էլ չես սիրում, դա այդպես չէ: Եթե անգամ էլ չես սիրում, չես կարող մոռանալ, որովհետև…սիրել ես:

Ուզում եմ, որ նա ապրի…

12299219_123016834732750_3959736349719721005_n.jpg
Մտքերը՝  Ռուզաննա Ղազարյանի

Ուզում եմ, որ նա ապրի, ուզում եմ, որ նա հավիտյան լինի իմ սրտում, ուզում եմ զգալ այդ սերը, ուզում եմ միշտ խորհրդավոր լինել, ուզում եմ սիրել;Ուզում եմ, որ  սիրտս սիրո մեջ լինի, ուզում եմ, որ ազատ լինեմ, սիրեմ, սիրեմ և կրկին սիրեմ: Ուզում եմ, որ այդ սերն ապրի, քանզի այդ սիրով ես խորհրդավոր եմ:Սիրելուց հաճույք եմ ստանում, ամենահաճելի զգացմունքը սերն է:Կարող ես սիրել բոլորին.  ես սիրում եմ աշխարհը, գիշերը, լուսինը, երազները այդ լուսնի ներքո, գիշերվա լույսը, ես սիրում եմ աշխարհը: Առանց սիրո աշխարհ չկա: Ուզում եմ, որ այդ սերն ապրի անվերջ, դիմանա փորձություններին: Ուզում եմ, որ նա ապրի իմ սրտում և բոլորի սրտում: Մարդիկ բոլորը սիրում են, սիրով են ապրում, մեկը սիրահարված է ինչ-որ մեկին, մյուսը սիրահարված է ինքն իրեն, իսկ մյուսները սիրում են իրենց ընտանիքը, հարազատներին: Մարդիկ նաև սիրում են ատել, դա նույնպես սեր է, բայց սերը չքանում է աշխարհից: Մարդիկ չեն սիրում աշխարհը, որովհետև <բախտն իրենց չի ժպտացել>>, բայց այդպիսին լինելով՝ ավելի է վատանում նրանց վիճակը :Ուզում եմ, որ նա ՝ սերը, ապրի հավիտյանս հավիտենից;